«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Արտաքսվածների մտահոգությունները

Արտաքսվածների մտահոգությունները
25.01.2019 | 11:38

Իշխանափոխությունից հետո արտերկրից արտաքսված հայերի թիվն օր օրի ավելանում է։ Եվրոպական տարբեր երկրներում ապրող հայ ընտանիքները հայտնվել են ծանր կացության մեջ, քանի որ, այսպես ասած, կեղծ փաստաթղթերով այլևս իրավունք չունեն ապրելու տվյալ երկրում, վերադարձի դեպքում էլ Հայաստանում ոչինչ չունեն, ունեցած-չունեցածն ամբողջությամբ վաճառել, գնացել են։


Ամենավատ վիճակում են այն հայերը, որոնք դրսում ապաստան են ստացել քաղհալածյալի անվան տակ։ Նրանց պատճառաբանություններն այդ պետություններն այլևս չեն ընդունում, փաստելով, թե Հայաստանում իշխանափոխություն է եղել, և նրանք արդեն չեն կարող քաղաքական հալածյալ համարվել, սեփական երկրում իրենց հայացքների համար հետապնդվել, ուստի միանշանակ ենթակա են վերադարձի։ Վերջիններս մտավախություն ունեն, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններում չեն կարողանա անգամ գոյատևել։
Ի դեպ, այս առումով Ռուսաստանում էլ հայերի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. մեր հայրենակիցների տեղեկացմամբ, լուրջ խնդիրների առաջ են հայտնվել այն հայերը, որոնք չունեն Ռուսաստանի գրանցում, աշխատանքի նպատակով ժամանակավոր կացության իրավունք ունեն։ «Հնարավոր է գիշերվա կեսին տուն մտնեն ու ասեն՝ ցույց տուր, թե ինչ փաստաթղթերով ես այստեղ մնում»,- պատմեց Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներից մեկը, հավելելով, որ հատկապես իրենք են շատ սուր զգում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ